Բավ է պառակտվել
22-10-2016 18:07

Որքան ունեցվածք ունի ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարարը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը Հրաչյա Ռոստոմյանը երեք մարդատար ավտոմեքենա է հայտարարագրել՝ MERCEDES-BENZ 320 S, BMW X5 4.8 I և TOYOTA LAND CRUISER 200 4.0: Բացի այդ, նախարարը հայտարարագրել է մեկ ամառանոց և հասարակական նշանակության մեկ շինություն:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները կազմել են 12 հազար ԱՄՆ դոլար և 3,4 մլն դրամ: Նախարարը պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա մեկնարկից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը եկամուտներ է ունեցել նաև ձեռնարկատիրական գործունեությունից, որը կազմում է 3,2 մլն դրամ:

Ներկայացրած հայտարարագրի համաձայն, Հրաչյա Ռոստոմյանը 2012թ.-ին պաշտոնը ստանձնելով հայտարարագրել է 21 մլն դրամ, այնուհետև, երբ կապիտալը հանձնել է հավատարմագրային կառավարման, ունեցել է 5 մլն դրամ: 2013թ.-ին, ըստ փաստաթղթի, պաշտոնը դադարեցնելիս նրա եկամուտներն ավելացել են 2 մլն դրամով: