27-09-2016 08:42

Արփինե Հովհաննիսյանը նոր կառավարության կազմում ընդգրկվելու առաջարկ է ստացել

Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, որ առաջարկ է ստացել նոր կառավարության կազմում ընդգրկվելու վերաբերյալ։

«Ինձ առաջարկել են զբաղեցնել արդարադատության նախարարի պաշտոնը, բայց, արդյո՞ք, նշանակում կլինի` ցույց կտա ժամանակը»,– երկուշաբթի լրագրողներին ասաց Հովհաննիսյանը։

Նա միաժամանակ նշեց, որ չի պատրաստվում է մեկնաբանել այն լուրերը, թե որոշ անձինք միջնորդել են իրեն նախարարի պաշտոնում երկրորդ անգամ նշանակելու հարցում։

Խոսելով կառավարությունում ընթացող կառուցվածքային փոփոխությունների մասին` նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այդ քննարկումները շարունակվում են, և արդյունքները կներկայացվեն ավելի ուշ։

Նոր կառավարության ձևավորման գործընթացը սկսվել է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելուց հետո։ Նա այդ պաշտոնում փոխարինեց Հովիկ Աբրահամյանին։