Բավ է պառակտվել
24-10-2014 12:37

ՀՅԴ-ն հաջողություն է մաղթել եռյակին

Ես չէի ցանկանա, որպեսզի խորհրդարանական եռյակի կողմից սկսած քաղաքական գործընթացը հանգեցներ նախաձեռնության տապալմանը: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ շատ կարեւոր է, որպեսզի սկսված գործընթացը չհանգեցնի արյունահեղության, քանի որ հակառակ դեպքում մեղավոր կլինեն բոլոր կողմերը. «Պետք է ամեն ինչ անել անցյալի սխալները չկրկնելու համար, եւ կարեւոր է, որպեսզի ժողովուրդը չկորցնի իր հավատը, իսկ դրա համար անհրաժեշտ է ողջախոհություն: Ես չէի ցանկանա, որպեսզի խորհրդարանական եռյակի կողմից սկսած քաղաքական գործընթացը հանգեցներ նախաձեռնության տապալմանը: Սա ընդհանուր առմամբ, երկրում, 7 մասնավորապես, ժողովրդի լայն զանգվածների համար ծանր իրավիճակ կստեղծեր»: Ռուստամյանը նաեւ նշեց, որ ՀՅԴ-ն երկրի վիճակի բարելավման հարցի շուրջ տարաձայնություններ ունի խորհրդարանական եռյակի հետ: «Կարեւորը երկրին չվնասելն է, քանի որ դա հեշտ գործ չէ, ամեն ինչ պետք է իրականացնել քայլ առ քայլ: Եւ եթե եռյակը չհաղթահարի, ապա ժողովրդի հիասթափությունը կխորանա», - եզրափակեց քաղաքական գործիչը: