27-09-2014 15:46

Պետական այցով Հայաստան կժամանի Հունաստանի նախագահը

Սեպտեմբերի 29-ին Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը: Այցի շրջանակներում կկայանա Սարգսյան-Պապուլիաս երկկողմ հանդիպումը:
Հայաստանի նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Կարոլոս Պապուլիասը կհանդիպի նաև Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ինչպես նաև կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան:
Հունաստանի նախագահի այցի շրջանակներում Երևանում կկայանա երկու երկրների նախագահների մասնակցությամբ հայ-հունական գործարար համաժողով: