22-05-2014 13:11

ԱՄՆ-ն ցանկանում է խաղաղապահ զորքեր ներգրավել տարածաշրջան.քաղաքագետ

Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ղարաբաղյան բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումներին Հրանտ Մելիք-Շահնազարյանը համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքի առաջարկներին միանգամից դրական արձագանքեց Ադրբեջանի ԱԳՆ-ը, իսկ հայկական կողմերը հայտնեցին իրենց զուսպ անհամաձայնությունը: «Մինսկի խումը այժմ ԼՂՀ-ն դիտարկում է ոչ թե որպես մեկ միավոր, այլ որպես երեք միավորում»,-հավելեց փորձագետն ու շարունակեց.
«Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային իրենց վերջին այցից հետո հայտարարեցին, որ իրենք այցելեցին Արցախ, այցելին Լաչին և Քարվաճառ: Արցախը հստակ իր դիրքորոշումը հայտնեց Մինսկի խմբի այս դիրքորոշմանը նշելով, որ տարածքային զիջումներ Արցախի կողմից չի լինելու»: Ըստ քաղաքագետի՝ համանախագահի հայտարարություններն ավելի բարդացրեցին ղարաբաղյան բանակցային գործընթացը և այժմ իրավիճակը ավելի խճճված է, քան կազանյան հանդիպումից հետո:
Ըստ նրա, ԱՄՆ-ը ցանկանում է խաղաղապահ զորքեր ներգրավել տարածաշրջան՝ Արցախ և Ուորլիքի հայտարարությունը միտված էր այդ գործընթացը արագացնելուն: