Բավ է պառակտվել
22-07-2014 12:08

Ոստիկանության որոշ պաշտոնյաներ աչք են փակել Հրանտ Դինքի սպանության վրա

Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության ժամանակաշրջանում հետախուզության ղեկավար եղած Սաբիր Ուզունն «Ակօս»-ի խմբագրի սպանության գործով դատավարության ընթացքում ուշագրավ խոստովանություններ է արել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrat Haber կայքը:

Նա հայտարարել է, թե Դինքի սպանության վերաբերյալ ստացված հետախուզական տեղեկությունները ոստիկանության որոշ պաշտոնյաներ թաքցրել են իրենից:

Ըստ նրա Էրհան Թունջելի տված տեղեկությունների հիման վրա պատրաստված F4 զեկույցը, որտեղ նշվում էր, որ Հրանտ Դինքը սպանվելու է, իրենից գաղտնի է պահվել, և ոստիկանության որոշ պաշտոնյաներ աչք են փակել Դինքի սպանության վրա:

Ստամբուլի գլխավոր դատախազության ահաբեկչության և խմբավորումների հարցերով գրասենյակի դատախազ Յուսուֆ Հաքքը Դողանը 8 ժամ հարցաքննել է Ուզունին, իսկ նրա՝ 11 էջանոց ցուցմունքում նշված է այն պատասխանատուների անունները, որոնք իրեն պետք է տեղեկացնեին Դինքի հնարավոր սպանության զեկույցի մասին:

Նախկին պաշտոնյան նշել է, որ այդ զեկույցին առնչվող բոլոր փաստերն ու ձայնագրությունները ջնջվել են: «Եթե դրանք ջնջվել կամ փոփոխվել են, ապա դա արվել է էլեկտրոնային համակարգի 6-7 համակարգիչներից: Դա նշանակում է, որ փորձ է արվել արդարադատությունից թաքցնել իրականությունը: Հանցանքի մասին ապացույցները ոչնչացվել են»,-ասել է Ուզունը:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարին: