30-04-2014 10:59

ՀՀ ԱԺ-ում ազատ մարդիկ քիչ են մի քանի հոգի.Հ. Բագրատյան

Նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պագամավոր Հրանտ Բագրատյանը նախօրեին կայացած ՀՀ ԱԺ նախագահի ընտրություններին անրադառնալով Facebook-ի իր էջում գրել է. «Ապրիլի 29ին կայացան ԱԺ նախագահի ընտրությունները։ Օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում այն պատգամավորներին, որոնք ինձ ձայն են տվել։ Գ.Սահակյանին շնորհավորում եմ ԱԺ Նախագահի պաշտոնում ընտրվելու համար։ Ուրախ եմ, որ կարողացա ներկայացնել ԱԺ բարեփոխումների ծրագիր (թերևս, առաջին անգամ այս հաստատության պատմության մեջ)։ Ընդդիմությունը պետք է ավելի ազատ լինի, քան դիմությունը։ Միայն ազատ մարդիկ կարող են հաղթել այս իշխանություններին։ Իսկ այդպիսի մարդիկ քիչ են ԱԺ-ում՝ մի քանի հոգի»: