10-05-2014 14:45

Շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ

Անցնող շաբաթվա ընթացքում, ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մայիսի 9-ի տոնական և նախատոնական օրերին, որոնց ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 200 անգամ՝ արձակելով 1700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են կանխարգելիչ գործողությունների և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել պահպանել լիարժեք վերահսկողություն: