08-09-2014 18:08

Աշխարհաքաղաքական վերաձևակերպումները խոչընդոտում են ՄՄ-ի ձևավորման գործընթացին.քաղաքագետ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը համոզմունք հայտնեց, թե հայկական կողմը հայ-ադրբեջանական հարաբերություններում եղել է և շարունակում է լինել դոմինանտ: «Աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվում, և բոլոր այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Ռուսաստանի շուրջ, մեծ չափով խոչընդոտում են ՄՄ-ի ձևավորման գործընթացին: Որպես նման խոչընդոտ կարող եմ նաև մեր տարածաշրջանում առկա կոնֆլիկնտների ակտիվացումը նշեկ» ,-ասաց Մելիք-Շահնազարյանը: Անրադառնալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին , քաղաքագետն ընդգծեց.
«ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում հայկական դիվանագիտությանը հաջողվեց կոտրել ՆԱՏՕ-ի անցած տարիների այդ մոտեցումը, որը հենված էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպանության վրա»: