Բավ է պառակտվել
19-09-2013 12:43

Հայտնի Է Աղվան Հովսեփյանի նոր պաշտոնը. մամուլ

«Հայկական ժամանակ» օրաթերթը այսօրվա համարում գրում է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետագա ճակատագիրն արդեն կարծես թե ուր­վագծվում Է:

 Իշխանական շրջա­նակներում խոսում են, որ Հովսեփ­յանը, ամենայն հավանականու­թյամբ, նշանակվելու է նորաստեղծ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր:

Այս մասին սկսել են խոսել անգամ ապարանյան կլանի շրջա­նակներում: Խոսքը վերաբերում է Դավիթաշենում բացվելիք ակադե­միային, որի նկատմամբ վերահս­կողություն իրականացնելու համար երկար ժամանակ թեժ պայքար էր ընթանում ՀՀ գլխավոր դատախազության և արդարադատության նախարարության միջև: Ի վերջո որոշվեց, որ վերահսկողությունը հավասար կիսվելու է այս երկու կա­ռույցների միջև:

Հոդվածն ամբողջությամբ` կարդացեք “Հայկական ժամանակ” օրաթերթի այսօրվա համարում: