Բավ է պառակտվել
11-07-2014 10:09

Մեդվեդևը և Հովիկ Աբրահամյանը քննարկել են Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հարցերը

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սոչիում իր ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ կքննարկի տնտեսության, ներդրումների, արդյունաբերության, էներգետիկայի, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Երկու երկրների վարչապետները նախատեսում են քննարկել Եվրասիական տնտեսական ինտեգրացիային Հայաստանի մասնակցության հնարավորությունները:

Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Աբրահամյանը նախատեսում է նաեւ ծանոթանալ օլիմպիական գյուղի ենթակառուցվածքներին: ՀՀ վարչապետի հետ Սոչի կայցելեն նաեւ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ֆինանսների, էնեգետիկայի, առողջապահության նախարարները, ինչպես նաեւ Հայաստանի միգրացիոն ծառայության ղեկավարը: