22-10-2014 19:27

Վարչապետը՝ Ծառուկյանի մասին. ձեր ինչի՞ն են պետք իմ խնամիները

Այժմ նախագահի թեկնածուների մասին խոսելը կոռեկտ չէ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խորհրդարանում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ի պատասխան հարցին՝ ի՞նչ է մտածում իր խնամի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավոր թեկնածության մասին: «Իմ խնամի՞ն: Իսկ ընդհանրապես ձեր ինչի՞ն են պետք իմ խնամիները: Իսկ եթե լուրջ, ապա նախագահական աթոռի մասին խոսելը այդքան էլ կոռեկտ չէ, եւ ես ձեզ խորհուրդ կտամ նման բան չանել, քանի որ մինչեւ նոր ընտրություններին դեռ 4 տարի կա, եւ ճիշտ այդքան էլ դեռ պետք է պետք է աշխատի գործող նախագահը», - հայտարարեց Աբրահամյանը:

«Եկեք խոսենք մեր երկրի առաջ կանգնած այսօրվա խնդիրների մասին, սոցիալական խնդիրների մասին», - հավելեց վարչապետը: