15-08-2014 10:54

Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է Հովիկ Աբրահամյանի նախաձեռնություններին. ՛՛Ժամանակ՛՛

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցությունում խիստ դժգոհ են, որ իրենց խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն անցած շաբաթ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ միասին ուղղաթիռով մեկնել է Արցախ: Արցախից վերադառնալուց հետո կուսակցությունում հանդիպում է եղել, որտեղ էլ ոչ միայն կուսակիցները, այլեւ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Ռ. Հակոբյանին ասել է, թե ինքը չի կարող հանդուրժել այն իրողությունը, որ իր խմբակցության ղեկավարը մասնակցում է Հ. Աբրահամյանի նախաձեռնությանը, եւ որ նման քայլերը պետք է անպայման համաձայնեցվեն կուսակցության ու Ր. Հովհաննիսյանի հետ, ինչը տվյալ դեպքում չի արվել»: