27-02-2014 13:40

Հովիկ Աբրահամյանը պաշտպանում է ՛՛Մեծն Գալուստ Գրիգորիչին՛՛

Այսօր ՀՀ ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը անրադառնալով մարտի մեկի դեպքերի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին նշել է, թե անմեղության կանխավարկածը դեռ տարածվում է Ազգային ժողովում քաղաքական մեծամասնության վրա, իսկ թե կոնկրետ ո՞ւմ վրա կտարածվի, ցույց կտա քվեարկությունը, թե ՀՀԿ մեծամասնությունն ինչպես է քվեարկում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի՝ մարտիմեկյան դեպքերի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օրենսդրական նախաձեռնությանը:
Նա նշել է, որ առայժմ բոլորի վրա տարածվում է անմեղության կանխավարկածը: ՛՛Ուզում եմ ձեզ հիշեցնել,որ Յանուկովիչի պաշտոնազրկումից առաջ ՛՛Ռեգիոնների կուսակցությունն՛՛ ամբողջությամբ աջակցում էր իր ղեկավարին՛՛,- հայտարարեց Լյուդմիլա Սարգսյանը և հիշեցրեց, որ նրա Ուկրաինայից փախչելուց հետո քաղաքական մեծամասնությունն իր վրա չվերցրեց երկրում տեղի ունեցածի համար քաղաքական պատասխանատվությունը, ինչը նրանց հնարավորություն տվեց առնվազն քրեական հետապնդման չենթարկվել Մայդանում մարդկանց գնդակահարման համար:

՛՛Ձեզ ևս հորդորում չմտնել այդ ծանր բեռի տակ, որովհետև անուն առ անուն հիշվելու եք յուրաքանչյուրդ և պատասխան եք տալու սերունդներին»,–-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը, որը իր խոսքն ավարտեց ասելով «այսքան բան, Գալո՛ւստ Գրիգորիչ՛՛:


Լյուդմիլա Սարգսյանի ելույթից անմիջապես հետո ՀՀ ԱԺ նախագահը փորձ արեց օր հանրապետական ընկերոջը պաշտպանել, նշելով, որ տիկին Սարգսյանը կոռեկտ չի արտահայտվում ՛՛մեծն Գալուստ Գրիգորիչի՛՛ հասցեին:

Իսկ ահա ՛՛Հանրապետական՛՛ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն առաջարկեց ընդլայնել ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրության առարկան և քաղաքական գնահատական տալ ոչ միայն ՛՛Մարտի մեկի՛՛, այլև մինչ այդ Հայաստանում անցկացված համապետական ընտրություններին ու դրանց հետևած քաղաքական իրադարձություններին:

Դիմելով Գագիկ Ջհանգիրյանին՝ Հայկ Բաբուխանյանը հայտարարեց, որ նա այն ժամանակ լինելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ, մի քանի տասնյակ հազար ստորագրությունների մեջ հայտնաբերել էր 3 կեղծ ստորագրություն, ինչը հիմք էր դարձել, որ իրենց թեկնածուները չգրանցվեն:

՛՛Չէր լինի 96 թվականը, երբ, այո , կիրառվեց ուժ, այդ թվում բանակային ուժ ցուցարարների դեմ, ինչպես ընդունված է հիմա ասել՝ ժողովրդի դեմ… Եղան վիրավորներ, եղան զոհեր, շատ դաժան վերաբերմունք ընդդիմության դեմ, կիրառվեց բանակի ուժը»՛՛-ասաց Հայկ Բաբուխանյանը և նշեց, որ վերը նշված բոլոր դեպքերը համալիր ուսումնասիրման կարիք ունեն:

Նրա խոսքով՝ նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն և Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր քաղաքական թիմը պետք է պատասխան տան:

Նա նշեց, որ միակ ընտրությունները, երբ կրակոցներ ու բռնի ուժի կիրառում չի եղել ՀՀ պատմության մեջ, 2012–ի և 2013-ի համապետական ընտրություններն են՝ հավելելով, թե Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական թիմը գնաց օրինականության, ընդդիմախոսների կարծիքը հարգելու, ազգային համերաշխության ճանապարհով: