13-06-2014 09:35

Հովիկ Աբրահամյանը ոչ թե ազատում, այլ պաշտոններ է տալիս իր բարեկամներին

«Պարզվում է, երբ Հովիկ Աբրահամյանն ասում էր՝ սկսելու եմ իմ մոտիկներից, խոսքը վերաբերում էր ոչ թե ստվերից դուրս գալուն և հարկերը կանոնավոր վճարելուն, այլ մտերիմներին բարձր պաշտոնների տեղավորելուն:

Երեկ մենք գրել էինք, որ Բագրատաշենի մաքսատան պետ է նշանակվել «Զվարթնոց» մաքսատան պետ Սամվել Սաֆարյանը: Իսկ նրա փոխարեն նշանակվել է Հովիկ Աբրահամյանի փեսան՝ Վովա Թամրազյանը:
Միևնույն ժամանակ՝ Շենգավիթի հարկայինի պետ է նշանակվել նրա մյուս փեսան՝ Վահան Մամիկոնյանը՝ ազատվելով Շենգավիթի ոստիկանապետի պաշտոնից»,–գրում է Հրապարակ թերթը։