Բավ է պառակտվել
23-05-2014 16:15

Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Խաչատրյանը ճնշե՞լ են ՕԵԿ պատգամավորին

ՕԵԿ-ից դուրս եկած պատգամավոր Կարեն Բոթոյանի վրա ճնշում են գործադրել վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, այսօր խորհրդարանական ճեպազրույցում հայտարարել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ մեկնաբանելով Բոթոյանի երեկվա հայտարարությունը, որը կառավարության ծրագրի քվեարկությունից մի քանի րոպե առաջ որոշելէ ր լքել խմբակցությունը: Ըստ նրա՝ երիտասարդ գործարարի համարձակությունը չի ներել խորհրդարանի դահլիճում ճնշման մասին հայտարարելու համար:

Ըստ Բիշարյանի հենց դրա համար նրան հանել են խմբակցությունից եւ պատրաստվում են հեռացնել նաեւ կուսակցությունից:
՛՛Երբ կառավարությունը ներկայացրեց ծրագիրը, Բոթոյանը մեզ ասաց, որ իր վրա ճնշում են գործադրում, որպեսզի «կողմ» քվեարկի, հակառակ դեպքում իր եւ աներոջ օբյեկտներ կայցելի հարկայինը: Մենք ըմբռնումով մոտեցանք նրա դրությանը եւ դեմ չէինք, որ լքի խմբակցությունը: Սկզբում նա հայտարարեց, որ պատրաստ է մեզ հետ մնալ մինչեւ վերջ, հետո որոշեց դուրս գալ: Մեզ համար անընդունելի է այլ բան. այն, որ նա չկարողացավ ազնվորեն բոլորի առաջ հայտարարել, թե ինչու է ստիպված լքել մեր շարքերը՛՛,- ասել է Բիշարյանը: