Բավ է պառակտվել
13-04-2014 19:22

Հովիկ Աբրահամյանի լիազորությունները որպես Ազգային ժողովի նախագահ դադարեցվելու են հենց այսօր

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի լիազորությունները դադարեցվելու են նախագահի համապատասխան հրամանագրից հետո:  Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստին հայտարարել է, որ հրամանը կլինի հենց այսօր:

Իսկ «Աժ կանոնակարգ» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի գ ենթակետի եւ 14-րդ հոդվածի 1-ին մասի բ ենթակետի համաձայն՝ Հովիկ Աբրահամյանի լիազորությունները կդադարեցվեն այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ, կկազմվի արձանագրություն եւ այն կուղարկվի ԿԸՀ: Ապրիլի 28-ին կայանալիք ԱԺ նիստը կվարի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Մեր տեղեկություններով՝ առայժմ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելիք թեկնածուի հարց ՀՀԿ-ում չի քննարկվել, մինչ այդ որոշում կկայացվի եւ հաջորդ քառօրյային կընտրվի ԱԺ նախագահ:

Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական էր տվել ապրիլի 3-ին, որին հաջորդել էր կառավարության հրաժարականը: Ապրիլի 13-ին Հայաստանի նախագահի առաջարկությամբ վարչապետի պաշտոնում է առաջարկվել խորհրդարանի գործող նախագահ Հովիկ Աբրահամյանը: