19-02-2014 12:37

Հանդիպում Ազգային Ժողովում

Երեկ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է «Անհետ կորած ազատամարտիկների մայրերի խորհուրդ» ՀԿ անդամների հետ: Ծավալված ջերմ և անմիջական զրույցի ընթացքում խորհրդարանի ղեկավարին ներկայացվեցին ՀԿ-ի գործունեությանը, առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր: Հյուրերը անդրադարձել են նաև սոցիալական հարցերի, մասնավորապես թոշակներին, բուժօգնության, ուսման վճարների ու մի շարք այլ հարցերի: Քննարկումների ընթացքում պայմանավորվածություն ձեռք է բերվել առաջիկայում զոհված և անհետ կորած ազատամարտիկների մայրերի ու ԱԺ սոցիալական հարցերի և ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովների հետ համատեղ անցկացնել աշխատանքային քննարկում՝ բարձրացված հարցերին անդրադառնալու, անհրաժեշտության դեպքում նաև օրենսդրական լուծումներ տալու համար: