Բավ է պառակտվել
24-06-2014 09:40

Վարչապետը խնդիրներ ունի բանկիրների հետ

«Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ԱԺ վերջին արտահերթ նիստից հետո, հուլիսի 1-ին «ընդառաջ», հայտնվել է մի շարք խնդիրների առաջ։

Որոշ աղբյուրների համաձայն, խնդիրներ են առաջացել նաև բանկիրների հետ: Ճիշտ է, ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանի հետ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները «շակալադնի» են, սակայն այն, որ վարչապետն ընդունել է «Հին Էրիվանի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին, խնդիրներին «մոտիկից» ծանոթացել, դուր չի եկել բանկիրներին, ովքեր եզրակացրել են՝ եթե իրենց յուրաքանչյուր կլիենտի հետ կառավարությունն անհատական հանդիպում ունենա, ի՞նչ կլինի:
Զուգահեռաբար, Աբրահամյանն ընդունել է նաև Տեր-Առաքելյանի «պարտատեր» «Յունիբանկի» տնօրեն Վարդան Աթայանին, սակայն կողմերի միջև դեռ վերջնական «դաշն» չկա:

Ի դեպ, հետաքրքիր է, որ նույն՝ «Հին Էրիվանի» տնօրենը մեղադրում էր Դավիթ Հարությունյանի եղբորը՝ իր հյուրանոցի համար գնորդներ «գտնելու» համար, և Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Տեր-Առաքելյանի հետ պատճառաբանվում է օր օրի սուպերնախարար դարձող Դավիթ Հարությունյանին «տեղը դնելու» նկատառումով նաև»,–գրում է «Հրապարակ»-ը: