Բավ է պառակտվել
21-10-2015 11:23

Հովիկ Աբրահամյանը շտաբեր ղեկավարելու մեծ փորձ ունի. Պատգամավոր

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախընտրական շտաբեր ղեկավարելու մեծ փորձ ունի և աշխատանքային ժամից դուրս կարող է ղեկավարել, համակարգել շտաբը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Աբրահամյանը հասցնելու և կառավարություն ղեկավարել, և նախընտրական շտաբ: Մյուս հարցին, թե արդյոք օրենսդրության խախտում չէ՞, որ կառավարության ղեկավարը առանց արձակուրդ գնալու զբաղվելու է այլ գործունեությամբ, Մելիքյանը պատասխանեց. «Որևէ հակաօրինական բան չկա, որևէ հակաօրինական քայլ չի կատարվում մեր կողմից»: Մելիքյանն ասաց, որ առաջիկայում Հանրապետական կուսակցության «այո»-ի նախընտրական շտաբը ակտիվ գործունեություն է ծավալելու: Ինչ վերաբերում է սահմանադրության փոփոխությունների նախագծին կողմնակից մյուս կուսակցությունների հետ միասին միասնական շտաբ ձևավորելու հնարավորությանը, Մելիքյանն ասաց, որ միասնական շտաբ ձևավորելու մասին հարց չի քննարկվել, բայց իրենք բաց են ցանկացած համագործակցության համար: «Մեր կողմից միասնական շտաբ ձևավորելու նախաձեռնություն չի եղել: Եթե անհրաժեշտություն գտնենք, այդ հարցը կքննարկենք», -հավելեց Մելիքյանը: