Բավ է պառակտվել
24-05-2014 14:41

«Երկրի ու կուսակցության համար կարևոր ու պատասխանատու ժամանակահատված է».վարչապետ

«Երկրի ու կուսակցության համար կարևոր ու պատասխանատու ժամանակահատված է», այսօր ՀՀԿ 15 –րդ համագումարում հայտարարեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու հավելեց, որ Հանրապետական կուսակցությունը ունի հանձնառություն և քաղաքական կամք՝ անելու այն, ինչ ակնկալում է ժողովուրդը: «Ինձ համար՝ որպես կուսակցության փոխնախագահի, սա կրկնակի պատասխանատվության ժամանակաշրջան է, քանի որ ինձ վերջերս վստահվել է ՀՀԿ ղեկավարումը»,- հայտարարեց վարչապետ:
«Մեր ժողովուրդը հավանություն է տվել մեր կուսակցության ծրագրերին և դրա անբաժանելի բաղադրիչը կազմող նախընտրական խոստումներին: Այս խոստումները տվել ենք մենք և մեր կուսակցության առաջնորդը: Դրանց մի մասը կյանքի է կոչվել, բայց հիմնական մասով դեռ անելիքներ կան:»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: