Բավ է պառակտվել
28-10-2014 10:33

Վարչապետը խորհուրդ է տալիս չքաղաքականացնել բյուջետային քննարկումները

Պետք չէ քաղաքականացնել 2015թ. պետբյուջեի քննարկումները: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խորհրդարանում 2015թ. Հայաստանի պետական բյուջեի օրինագծի քննարկումների ժամանակ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նկատեց, որ լիովին հասկանելի է, որ բոլոր քաղաքական ուժերի պատգամավորները պահանջում են հաստատել այս կամ այն նախագիծը՝ իրենց ընտրողներին տրված խոստումների համաձայն: Այդուհանդերձ, բյուջեից պետք է ծախսել ոչ ավելին, քան այնտեղ եղած միջոցները: «Եկեք մի պարզ խնդիր լուծենք. Գրառենք բոլոր քաղաքական ուժերի կողմից ծախսումների մասին առաջարկություններն ու գումարենք դրանք: Կստացվի ավելին, քան Ֆրանսիայի բյուջեն է», - նկատեց Աբրահամյանը: Որպես Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ես իմ կարծիքն ունեմ բյուջետային քաղաքականության շուրջ, սակայն քննարկումները քաղաքականացնել պետք չէ, ավելի ճիշտ կլինի առողջ բանավեճ վարել եւ զերծ մնալ պոպուլիզմից: «Եկեք չմոռանանք, որ մենք երկրի համար ընդհանուր գործ ենք անում: Թեեւ մենք այն տարբեր դիտակետերից ենք տեսնում, սակայն ես հույս ունեմ, որ այն չի խանգարի մեր համատեղ աշխատանքին», - հավելեց վարչապետը: