Բավ է պառակտվել
26-05-2014 12:59

Հովիկ Աբրահամյանը ճղճիմ չէ, նա իսկական տղամարդ է. Գ. Եզիազարյան

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի ասուլիսը սկսվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի գովեստով: Նա ողջունելով վարչապետի մուտքը կառավարություն նշեց, որ հնարավոր է վերջինս կանխարգելի արտագաղթը: Ըստ նրա նախկին կառավարության գործունեության ընթացքում արտագաղթը օր-օրի էր աճում, իսկ այսօր, Աբրահամյանը ամեն հարցի շուրջ բանակցություններ է վարում, պահանջում է, որպեսզի իրեն յուրաքանչյուր քայլի վերաբերյալ զեկուցեն:
Քաղաքական գործիչը շարունակելով գովեսը նշեց, որ այս քայքայված պայմաններում ՛՛երկաթե կամքով՛՛ ղեկավար է հարկավոր: Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչու՞ է այդքան համակրում նոր վարչապետին, Եղիազարյանը փաստեց, որ երբ երկիրը կործանման եզրին է կանգնած, Հովիկ Աբրահամյանը կիթառ նվագելով զբաղված չէ, այլ լուրջ բանակցություններով: Թերևս նա նկատում է, որ վարչապետի ակտիվ քաղաքական գործունեությունը մինչև սեպտեմբեր կտևի, դրանից հետո նրան կխանգարեն: Եղիազարյանը նաև նշեց, որ այսօր գյուղացին բավականին ծանր պայմաններում է ապրում: Մենք չունենք տնտեսություն, եթե ունենք էլ, ապա այն 0-ից ցածր սանդղակում է, նկատում է բանախոսը: Նա փաստում է, որ այսօր գյուղացուն տրամադրվում է ժամկետանց դեղորայք, անասունները հիվանդ են, իսկ ֆինանսական դժվարությունն էլ թույլ չի տալիս, որպեսզի գյուղացին հասցնի իր խնդիրները հոգալ:

Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին, Եղիազարյանը հավելեց, որ օրեցօր մենք թուլանում ենք, հարկավոր են համակարգային փոփոխություններ: Այսօր, ինչ որ մեկի քմահաճույքների պատճառով երկիրը չենք կարող կորցնել:
Եղիազարյանը նաև նշեց, որ փոքրիկ Հայաստանն այսօր խորտակվում է. երկիրը դարձրել են լաբորատորիա, սակայն պետք է հիշեն, որ այստեղ փորձեր անել չի կարելի: Քաղաքական գործիչը դեմ է արտահայտվում արտագաղթին, սակայն ինքն իրեն հակասեց. ՛՛Իմ տղաներին այստեղ արգելեցին հանգիստ աշխատել, իմ ձերբակալումից հետո նրանց ՛՛գլխին՛՛ ամեն կերպ կսարքեին, մնում էր դիմում գրել ու դուրս գալ աշխատանքից: Ընտանիք պահելու խնդիր կա, նրանք սեպտեմբերին կհրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից և կմեկնեն այլ երկիր՛՛...