Բավ է պառակտվել
09-05-2014 12:33

Հովիկ Աբրահամյանն ՛՛անգութ՛՛ է իր մերձավորների և ինքն իր հանդեպ

Հաղթանակի զբոսայգում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործարար աշխարհում հավասար պայմաններ է ստեղծելու, սկսելու է իր մերձավորներից:

«Անվստահություն կա կառավարության հանդեպ: Ում ինչքան չեն վստահում, չեմ կարող ասել, մենք փորձելու ենք մեր իրատեսական քայլերով, ոչ ստանդարտ որոշումներով վստահությունը կամաց-կամաց վերականգնել: Մենք ունենք նաեւ մեծ խնդիր տնտեսական ոլորտում, որը շատ կարեւոր է: Ամեն ինչ անելու եմ, որ ստեղծեմ հավասար պայմաններ, որ գործարարը հասկանա, որ հավասար պայմաններ են բոլորի համար: Դժվար է լինելու, սակայն մենք գնալու ենք այդ քայլին, պետք է բոլորը հասկանան՝ իմ մերձավորները, գործընկերները: Ես ինձնից եմ սկսելու, հաղթանակի օրը ես ցանկանում եմ դա հնչեցնել: Դա մեսիջ է իմ բոլոր գործընկերներին, ընկերներին, մերձավորներին: Ես ստեղծելու եմ հավասար պայմաններ բոլորի համար»,- ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը՝ իսկ ձեր բիզնեսը, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Ես իմ բիզնեսները քեզ կնվիրեմ»: