08-05-2014 14:27

ՕԵԿ-ը միացել է «քառյակին». Հ. Մարգարյան

Այսօր լրագրոների և ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյան հանդիպման ժամանակ վերջինս հաստատատեց, որ ՕԵԿ-ն արդեն համագործակցել է ԱԺ ոչ իշխանական քառյակի հետ։ «Բոլորիվին վերջերս, երբ քառյակը հանդիպում էր «Ժառանգություն» խմբակցությունում, հրավիրվել են նաև իրենք և համատեղ համաձայնության եկել։ Պարոն Հակոբյանը հրավիրեց և մենք քննարկեցինք մի հարց, խոսքը վերաբերում էր մի քանի մոտեցումններին»,- ասաց նա և նշեց, թե որտեղ կլինի մի լավ գործ, ՕԵԿ-ը կլինի այդտեղ մասնակից՝ կա՛մ նախաձեռնող, կամ աջակցող։
Լարգրողների այն հարցեին, թե այդ ինչ հարց են քննարկել, ՕԵկ պատգամավորն ասաց. «Քննարկվեց հարց՝ ԱԺ հաշվիչ հանձանժողովի աշխատանքների հետ կապված, մենք ունենք անդամ, և եղավ քառյակի կողմից առաջարկ, որ մենք հետ կանչենք մեր անդամին, որը և արեցինք։ Առաջարկներ եղել են նաև առանձին քննարկումներ ժամանակ։ Կոնկրետ այդ առաջարկը քառյակի կողմից է եղել»: բանախոսը նաև նշեց, որ հիմա իրենք ակնակլում են կուտակայինի հարցով ՕԵԿ-ի կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծին նաև փոխադարձ աջակցությունը։