Բավ է պառակտվել
06-02-2015 12:30

ՕԵԿ-ը համագործակցում է ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերի հետ. Հ. Մարգարյան

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն, ի պատասխան այն հարցի, թե ինչու չեն համագործակցում ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն՝ հաշվի առնելով, որ նույն քաղաքական օրակարգն ունեն, ասաց, թե ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը շարունակում են համագործակցությունը: «Մենք շարունակում ենք համագործակցել ընդդիմությունը ներկայացնող բոլոր քաղաքական ուժերի հետ: Ես կարևորում եմ մեր առաջնորդների հանդիպումներն ու համագործակցությունը, մեզ հաջողվեց այս ամիսների ընթացքում աշխատանքային խումբ ձևավորել չորս քաղաքական ուժերի մասնակցությամբ»,-ասաց Մարգարյանը: