Բավ է պառակտվել
03-06-2014 14:15

Իշխանության գործողություններն ավելի լեգիտիմ են լինում, եթե դրանք կայացվում են հասարակության մասնակցությամբ.ՀՀ ԱՆ

Այսօր Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագրի պաշտոնական մեկնարկի ժամանակ ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, լրագրողների հետ զրույցում ընդգծեց, թե ծրագրի հիմնականում ուղղված է հանրային սեկտորին և դրանց ռեսուրսների ամրապնդմանը, նաև բաղադրիչ կա լրատվական դաշտի կարգավորման համար։ «Կարծում եմ, որ հանրային բլոկի, և ԶԼՄ-ների մասով այս ծրագիրը կարևոր է, քանի որ բարձրացնում ու ամրապնդում է հասարակության ներկայացվածությունը մեր երկրում որոշումների կայացման գործում»,- ասաց նախարարը և նկատեց, թե բոլորին հայտնի է, որ իշխանության որոշումներն ու գործողությունները շատ ավելի լեգիտիմ են լինում, եթե դրանք կայացվում են հասարակության մասնակցությամբ։ Ըստ նրա` այդ ծրագիրը կարևորվում է, որովհետև իրենք փորձելու են այս ծրագրի ընթացքում և նաև հետո հանրությանն ավելի էֆեկտիվ մասնակից դարձնել պետության քաղաքականությանը, պետության առանձին ծրագրերի կայացմանը և, բնականաբար, որոշումների վրա: