23-09-2014 12:19

Հոկտեեմբերի 10-ին հնարավոր է քննարկվի ԵՏՄ-ին՝ Հայաստանի անդամակցության հարցը

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, թե չի բացառվում այն, որ հոկտեմբերի 10-ին կայանալիք համատեղ հանրահավաքի ժամանակ անդրադարձ կլինի նաեւ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելուն:
«Հանրահավաքում քննարկվելու են բազմաթիվ հարցեր, եւ տասներկու կետերը, որտեղ ուղղակի եւ անուղղակի այս հարցը շոշափվել է, եւ Սահմանադրական բարեփոխումները: Չեմ կարող ասել, թե ելույթ ունեցողներն ինչ հարցերի կանդրադառնան իրենց խոսքում»,- նշեց պատգամավորը:
Մելքումյանի հավաստմամբ քառյակի պահանջած 12 կետերից շատ քիչ բան է արվել:
Նշենք, որ ԱԺ ոչ իշխանական երեք ուժերը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում նախատեսում համատեղ հանրահավաք, որի ժամանակ խոսվելու է 12 պահանջների եւ Սահմանադրական բարեփոխումների մասին: Հանրահավաքին չի մասնակցելու ՀՅԴ-ն, քանի որ դեմ է Սահմանադրական բարեփոխումներին անդրադառնալուն: