06-06-2017 11:43

Լուրեր են պտտվում Կարեն Կարապետյանի մոտակա հրաժարականի մասին

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ փորձել է հրաժարական ներկայացնել, սակայն նախագահ Սերժ Սարգսյանը չի ընդունել դրանք, այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը:
Պարբերականի աղբյուրների պնդմամբ Կարապետյանը երկար չի մնա վարչապետի պաշտոնում, և ՀՀԿ-ն արդեն սկսել է հասարակությանը նախապատրաստել կառավարության ղեկավարի փոփոխությանը, և Սերժ Սարգսյանին այդ պաշտոնին նշանակելուն:
« Նախօրեին ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ի մամուլի քարտուղար Էդվարդ Շարմազանովը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ժողովուրդը ՀՀԿ-ին իրավունք է տվել մինչև 2022թ. կառավարություն ձևավորել և վարչապետ նշանակել»,- նշված է հրապարակման մեջ:
Հոդվածի հեղինակները գրում են, որ Շրմազանովը նաև ասել է, որ. «Սա խորհրդարանական համակարգ է, ոչ թե վարչապետական, որտեղ առաջնայինը ոչ թե վարչապետի անձն է, այլ այն քաղաքական թիմը, որն ունի պատասխանատվություն»: