Բավ է պառակտվել
10-04-2014 19:15

ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո ՀՅԴ և ԲՀԿ ներկայացուցիչները ՛՛փախել են՛՛ լրագրողներից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցությունից հետո ՀՅԴ Դաշնակցություն ու ԲՀԿ խմբակցությունների ներկայացուցիչները խուսափել են լրատվամիջոցներից: Նրանք հեռացել են նախագահական նստավայրի հետնամուտքից: ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Ստեփան Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը, որոնք մուտքի մոտ խոստացել էին հանդիպումից հետո շփվել լրագրողների հետ, նույնպես հեռացել են հետնամուտքից:

Ներկայումս նախագահը խորհրդակցություն է անցկացնում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի ու պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ, որոնք եւս ավելի վաղ խոստացել էին շփվել լրագրողների հետ: