Բավ է պառակտվել
18-10-2014 10:55

ՀՀԿ-ին լարված օրեր են սպասվում

«Հանրապետականին լարված շաբաթներ են սպասվում, բացի նրանից, որ եռյակը պատրաստվում է երկուշաբթի մեկնարկող ԱԺ քառօրյայի ընթացքում նախահանրահավաքային «խրոխտ» տրամադրություններով հանդես գալ և առանձին դեպքերում միասնական բոյկոտով ՀՀԿ-ին նեղը գցել, ՀՀԿ-ականներին նույնպես հստակ հանձնարարական է իջեցվել՝ նորմալ աշխատել, դակել բոլոր ներկայացված նախագծերը, որովհետև «բյուջեն է գալիս»: 
Բայց որ ամենակարևորն է, մինչև տարեվերջ խորհրդարանը պետք է վավերացնի ԵՏՄ պայմանագիրը: Երեկ այս հարցով ԱԺ նախագահի մոտ, վարչապետի մասնակցությամբ, խորհրդակցություն է տեղի ունեցել: 
Նախնական հաշվարկներով և պայմանավորվածությամբ որոշվել է արտահերթ նիստ հրավիրել նոյեմբերի 17-ին, մինչ այդ Հայաստանի «կապիտուլյացիայի» ակտի մասին փաստաթուղթը, համաձայն ընթացակարգի, կներկայացվի նաև Սահմանադրական դատարանի դատին և կորոշվի դրանում ամրագրված դրույթների սահմանադրականության հարցը: Ավելին՝ մեր տեղեկություններով, բացի դրանից, ևս երկու արտահերթ նիստի անհրաժեշտություն է ծագել՝ կառավարության ներկայացրած նախագծերի առատության պատճառով»,-գրում է «Հրապարակ»-ը: