25-02-2014 19:23

ՀՀԿ-ԲՀԿ պատգամավորների ՛՛ջրերը մի առվով չի գնում ՛՛

Այսօր ՀՀ ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը իր ելույթի ժամին ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանին հորդորեց ՛՛ճանաչել չափը՛՛, թե չէ նույն ձևով կպատասխանի, ինչպես որ Ռուստամյանը արդարադատության նախարարին պատասխանեց:
՛՛Բազմիցս իրեն զգուշացրել ենք, կոռեկտության կոչ ենք արել, որ չափը ճանաչի, բայց ոնց որ թե իր մոտ դա չի ստացվում, և մենք ստիպված ենք արդեն նրան պատասխանել այն տարբերակով, ինչ տարբերակով պատասխանեց Արմեն Ռուստամյանը Հրայր Թովմասյանին: Ուստի զգուշացնում ենք՝ չափը ճանաչի՛՛,-ասաց ԲՀԿ-ականը:


Նշենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը հայտարարել էր, թե խորհրդարանական ընդդիմադիր քառյակը հիշեցնում է կռիլովյան հայտնի ՛՛Կվարտետ՛՛ առակը. ՛՛А вы, друзья, как ни садитесь, все в музыканты не годитесь՛՛։