09-10-2014 15:35

ՀՀ-ի նկատմամբ ԵՄ-ի դիրքորոշումն այս պահին հնարավոր չէ միանշանակ գնահատել.Ա.Մելիքյան

«ԵԱՏՄ-ին միանալու առումով կարելի է ասել, որ Հայաստանի իշխանություններն ու խորհրդարանում տեղեր ունեցող ոչ-իշխանական ուժերի հիմնական մասը կաշխատեն ամեն ինչ անել Ռուսաստանին չգրգռելու համար»,-news.gisher.ru-ի հետ զրուցում նշեց ԼՂՀ նախկին արտաքին գործերի նածարար Արման Մելիքյանը: Քաղաքական գործչի խոսքով՝ դա նշանակում է, որ ՀՀ-ի եվրասիական ընթացքը կարող է կասեցվել բացառապես արտաքին ազդակների գործողության արդյունքում: «ՀՀ-ի նկատմամբ ԵՄ-ի դիրքորոշումն այս պահին հնարավոր չէ միանշանակ գնահատել, սակայն առավել հավանական է այն, որ ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցներ կիրառելով Արևմուտքը կգերադասի սիրաշահել ու քաջալերել նրա դաշնակիցներին՝ կոնկրետ Հայաստանի մասով հստակ տարբերակելով իշխանությունների ու հասարակության հետ հարաբերությունների կերպը»,-ընդգծեց Արման Մելիքյանը:
Անրադառնալով ՀՀ ԵՏՄ անդամակմանն ու Բելառուսի ու Ղազախստանի բռանծ դիրքին զրուցակիցս նշեց. «Մենք ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործոն է ու Ղազախստանի և Բելառուսի նախորդող քմահաճ պահվածքը պայմանավորված էր այն հանգամանքով, որ արհեստական դժվարություններ ստեղծելով Հայաստանի համար այդ միության անդամ պետություններն ուզում էին սիրաշահել Ադրբեջանին՝ վերջինից ևս դրան անդամակցելու համաձայնություն ստանալու համար»:
Արման Մելիքյանի համոզմամբ՝ մեզ համար խնդիրները կապված կլինեն Արևմուտքի ու Ռուսաստանի միջև առկա քաղաքական ու տնտեսական հարաբերությունների վատթարացման միտումների և ՀՀ-ին հարող տարածաշրջաններում զինված հակամարտությունների առկայության հետ: «Մենք պետք է ամուր լինենք երկրի ներսում ու ճկուն գործենք արտաքին աշխրհի հետ թոխհարաբերությունները կառուցելիս»,-մրատահրավերներին դիմակայելու դեղատոմսնե է առաջարկում ԼՂՀ նախկին արտգործնախարարը:
Խոսելով պատժամիջոցների կծիկում փաթաթված ՌԴ-ի հետ նման մակարդակի համագործակցություն սկսելու արդարացիությն մասին քաղաքական գործիչը մանրամասնեց. «ՌԴ-ի հետ ունեցած հարաբերությունների որակն ու բովանդակությունը կարող են տարբեր գնահատականների արժանանալ, սակայն չի կարելի դաշնակցային հարաբերությունների հանդեպ բացառապես նյութապաշտական վերաբերմունք որդեգրել»: Այսինքն, ըստ նրա, Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները չէ, որ պետք է հարաբերությունները խզելու առիթ դառնան: Ռուսաստանի հետ այլ որակի՝ ավելի արժանապատիվ հարաբերություններ կառուցելու համար նախ ինքներս պետք է որակապես փոխվենք ու նոր որակի իշխանություն ձևավորենք:

Տաթև Առաքելյան