Բավ է պառակտվել
12-10-2014 13:32

Եվրամիության հետ երկխոսությունը շարունակվում է.Ս. Սարգսյան

«Եվրամիության հետ երկխոսությունը շարունակվում է և կշարունակվի»,-այս մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Սերբիայի ղեկավար Տոմիսլավ Նիկոլիչի հետ այսօր կայացած համատեղ ճեպազրույցի ընթացքում: Պետության ղեկավարն անդրադարձավ օրերս Մինկս կատարած այցին եւ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին մասնակցությանը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին համաձայնագրի ստորագրմանը: Նախագահի խոսքով, որոշումն ընդունվել է՝ ելնելով հայրենի տնտեսության զարգացման եւ մրցունակության բարձրացման մի շարք հեռանկարներից: «Սակայն դա չի հակասում Եվրամիության հետ երկխոսությանը: Այն շարունակվում է եւ շարունակվելու է»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Նա նշեց, որ ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը շարունակվում է, եւ այդ համատեքստում կարեւոր է զարգացնել երկկողմ հարաբերությունները եվրոպական երկրների հետ: