07-05-2014 13:44

Հայաստանը Եվրասիական տնտեսության միության համահիմնադիր երկրներից մեկն է դառնալու. Ա. Զաքարյան


Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը նշել է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի` Մինսկում կայացած նիստի ընթացքում հնչած հայտարարության համատեքստում Հայաստանի` Մաքսային Միության հենքով Համընդհանուր տնտեսական տարածքին միավորման մասին համաձայնագիր կպատրաստվի, որը հաջորդ ամսվա ընթացքում ստորագրման կներկայացվի:

Նրա խոսքով, ստորագրելով փաստաթուղթը, Հայաստանը նաեւ Եվրասիական տնտեսական միության համահիմնադիր երկրներից մեկն է դառնալու, որտեղ որոշումները պետք է կոնսենսուսի հիման վրա ընդունվեն: Պատգամավորը մեկնաբանել է, որ Հայաստանը ապրիլի 29-ին չէր մասնակցում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի` Մինսկում կայացած նիստին, քանի որ դեռեւս Մաքսային Միության անդամ չի հանդիսանում:

Հիշեցնենք, որ Եվրասիական միությունը 2015թ. հուվարի 1-ից է գործելու: