28-02-2014 13:19

ՀՀ գլխավոր մարքսիստը մարտի 1-ի հանրահավաքին կմասնակցի մի քանի պատճառով

«Մարտի 1-ի հանրահավքին անպայման մասնակցելու եմ, լինելու եմ Ազատության հրապարակում` կանգնելու նախկին ՀՀՇ-ականների կողքին, բայց ելույթ կունենամ, թե ոչ պահը ցույց կտա»,-ասաց ՀՀ գլխավոր Մարքսիստ Դավիթ Հակոբյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում: Գլխավոր մարքսիստը համոզված է , որ հանհավաքը մարդաշատ է լինելու. «Առնվազն 200-300 հազ մարդ կլինի: Մեր հասարակությունը շատ հետաքրքրասեր է»,-ընդգծեց Դավիթ Հակոբյանը: Մարքսիստական կուսակցության նախագահը հանրահավաքին կմասնակցի մի քանի պատճառով. «Գնում եմ ոչ միայն հասարակության քաղաքական զարկերակը շոշափելու համար, այլև հարգանքի տուրք մատուցելու քաղաքական թոհուբոհի մեջ նահատակված մեր երիտասարդներին: Իսկ ամենակարևոր պատճառն այն է, որ գնում եմ` ստուգելու արդյոք իրենց ընդդիմություն հայտարարած և համատեղ գործող խորհրդարանական չորս ուժերն այդ օրը լինելու են Ազատության հրապարակում»,- նշեց Դավիթ Հակոբյանը:

Վերջինս, ողջունելի համարեց 70-ամյա Լևոն ՏԵր-Պետրոսյանի՝ կրկին ՙնավապետի առաքելությունը՚ ստանձնլու համարձակությունը և համոզմունք հայտնեց, որ հասրակությունը Լևոն Տեր-Պետրոսյանից սպասում է երեք հարցի պատասխանի. Արդյոք Հայաստանի առաջին նախագահը կդառնա՞ ազգի համախմբման գլխավոր առանցքը, կբարձրացնի՞ ապստամբության դրոշը, և կառաջարկի՞ նոր տնտեսական համակարգ:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսն Ազատության հրապարակում, իսկ Ազատամարտիկների ընդլայնված խորհուրդը` Սարյանի այգում կազմակերպում են հանրահավաք` հարգելու 2008թ. նախագահական ընտրություններից հետո ցուցարարների և ուժայինների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված 10 քաղաքացիների հիշատակը: