ՀՀ ԱԺ-ում, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշել է, որ վերջին 1 ամսվա ընթացքում ուշադիր հետեւել է խորհրդարանի պատգամավորների բառապաշարին և կարող է հատիկ-հատիկ ասել, թե որ պատգամավորն ինչ սխալներ է թույլ տվել իր ելույթի ժամանակ: Նա պատգամավորներին խնդրեց չօգտագործել «գտնում եմ» բառը, քանի որ հայերենում «գտնում եմ» չկա:
՛՛Ընձեռնել բառ հայերենում չկա, կա «ընձեռել»: Մի կիրառեք «նամանավանդ» բառը, կա «մանավանդ» բառը: «Ըստ ինձ» արտահայտություն գոյություն չունի, կա «ըստ իս»:
ՀԱԿ խմբակցության քարտուղարը երկար շարունակեց իր ՛՛դասը՛՛, հերթը հասավ նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով հաճախ է ասում՝ «հարց է բարձրացրել» այսինչ պատգամավորը կամ գրանցվել են այսքան պատգամավորներ, ՛գրանցվել են 105 պատգամավորներ: ՛՛105 երբ ասում են, արդեն հոգնակի է եւ պետք է ասել՝ «գրանցվել է 105 պատգամավոր՛՛,-տեղեկացրեց Արամ Մանուկյանը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթի վերջում օգտագործեց «7000 աշակերտներ» արտահայտությունը՝ Հովիկ Աբրահամյանը նախարարին նկատողություն արեց՝ «7000 աշակերտներ չէ, 7000 աշակերտ»՝ ապացուցելով, որ շատ արագ է ՛՛սովորում դասերը՛՛: