Բավ է պառակտվել
02-04-2014 12:57

Հովիկ Աբրահամյանն իր մեկ ամսվա աշխատավարձը տրամադրել է քեսաբահայերին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով գործընկերներին կոչ է անում աջակցել քեսաբահայերին: ԱԺ նախագահը, պարզվում է, իր մեկ ամսվա աշխատավարձն ամբողջությամբ տրամադրել է քեսաբահայերին աջակցելու նպատակով: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. ՛՛Իմ մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել եմ  <<Հայաստան>> համահայկական հիմնադրամում Քեսաբի մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով բացված հաշվեհամարին:  Կոչ եմ անում իմ գործընկեր պատգամավորներին իրենց հնարավորությունների սահմաններում նույնպես աջակցել քեսաբահայ մեր հայրենակիցներին:՛՛