Բավ է պառակտվել
23-10-2014 19:01

Գնդակը Թուրքիայի դաշտում է.ՀՀ ԱԳՆ

Թուրքիան իր մեջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող պայմանավորվածությունները իրացնելու ուժ չգտավ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:Նախարարը հիշեցրեց, որ դեռ 5 տարի առաջ Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ մեկնարկեց գործընթաց, որն ավարտվեց հարաբերությունների կարգավորմանը, սահմանների բացմանը, բոլոր հարցերի շուրջ շփվելու հնարավորության ստեղծմանն ուղղած հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ: Թուրքիան իր միջազգային հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ ստորագրված արձանագրությունները վավերացնելու եւ պայմանավորվածությունները իրականացնելու ուժ չգտավ, փաստեց արտգործնախարարը: «Միջազգային հարաբերությունների կարեւորագույն սկզբունքը ձեռքբերված պայմանավորվածությունների նկատմամբ հարգանքն է: Թուրքիան չկարողացավ հարգանք դրսեւորել ստորագրված համաձայնությունների նկատմամբ: Այսպիսով, գնդակը թուրքական կողմի դաշտում է», - փաստեց նախարարը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, ապա Հայաստանը պատրաստ է քայլել համանախագահների կողմից առաջարկված լուծմանն ընդառաջ: «Ադրբեջանի կողմից նման պատրաստակամության մասին մենք դեռ չենք լսել: Ուստի այստեղ եւս գնդակը նրանց կողմի դաշտում է», -եզրափակեց Նալբանդյանը: