29-08-2014 12:12

ՀՀ ԱԳՆ-ն Էրդողանի է հանձնել նախագահի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողության հրավերը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք նախօրեին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Անկարայում ներկա է գտնվել Թուրքայի նորընտիր Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը։


ԱԳՆ մամուլի ծառայությունից news.gisher.ru-ին հայտնում են, որ Չանկայայի նախագահական պալատում կայացած Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլից Ռեջեփ Թայիփ Էրդողանին իշխանության փոխանցման արարողությանը մասնակցում էին մի քանի տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։


Արարողությունից հետո պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը նախարար Նալբանդյանը կարճատև զրույց է ունեցել նախագահ Էրդողանի հետ, որին հանձնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։