Բավ է պառակտվել
16-06-2014 15:23

Մեր աշխատանքի հիմնական նպատակներից է, Ռուսաստանում հայկական բիզնեսի ռեժիմի բարելավումը. Հ.Նազդալյան

Այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ Հայաստանի ԱԺ փոխնախագահ, Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ հայ պատգամավորների աշխատանքի հիմնական նպատակներից մեկը Ռուսաստանում փոքր ու միջին բիզնեսի աշխատանքների ռեժիմի բարելավումն է: «Եթե նախորդ տարիներին օրակարգում գերակշռում էին մշակութային և մարդասիրական խնդիրները, ապա վերջին 2 տարիներին, գլխավոր հարցերից մեկը դարձել է տնտեսությունը»,-ընդգծեց Աժ փոխնախագահն ու հավելեց. «Այս տեսանկյունից, Հայաստանի եվրասիական ինտեգրացիան մեր լուրջ քննարկումների առարկա է: Մենք հասկանում ենք, որ այն Հայաստանի համար բացում է Եվրասիական միության 270-միլիոնանոց շուկան եւ ուզում ենք, որ այդ միությանը միանալու պայմանները փոխընդունելի լինեն»: