Բավ է պառակտվել
05-09-2014 09:23

Աֆղանստանի վերաբերյալ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հայտարարություն է ընդունել

Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործունեությունում ներդրում ունեցած Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների և գործընկերների ներկայացուցիչները, Ուելսում նախօրեին կայացած հանդիպմանը քննարկել են Աֆղանստանում իրավիճակի կայունացման և սոցիալ-տնտեսական վերականգնման հարցերը: Այս մասին հայտնում է Ուզբեկստանի ԱԳՆ մամլո ծառայությունը՝ փոխանցում է Trend գործակալությունը:
Հանդիպման արդյունքներով Աֆղանստանի վերաբերյալ հայտարարություն է ընդունվել: Փաստաթղթում նշվում է 13 տարիների ընթացքում Աֆղանստաում ISAF-ի առաքելության ավանդը: Առաքելությունն ավարտվում է այս տարի:
Հռչակագրում ասվում է, որ օպերացիայի ավարտից և անվտանգության համար պատասխանատվությունն աֆղանական իշխանություններին հանձնելուց հետո երկրի հետ ՆԱՏՕ-ի փոխգործակցությունը կշարունակվի աֆղանական անվտանգության ուժերի մարզման և ֆինանսական աջակցության տեսքով՝ ասվում է հայտարարության մեջ:
Ընդունված փաստաթղթում նաև ընդգծվում է տարածաշրջանային աջակցության և համագործակցության կարևորությունը՝ նպաստելու խաղաղ գործընթացին, և հակվածություն արտահայտվում անվտանգ ապագա կառուցելու գործում աֆղան ժողովրդին հետագայում օգնելու հարցում: