08-09-2014 12:16

Նախագահի հրաժարականի պահանջով սկսվել է Պարույր Հայրիկյանի հացադուլը

Նախօրեից ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն արդեն նախագահական նստավայրի դիմաց սկսել է նախապես հայտարարած հացադուլը՝ պահանջելով նախագահ Սերժ Սարգսյանից իշխանությունը փոխանցել եվրոպամետ ուժերին։ News.gisher.ru-ի հետ զրույցում ասաց Պ. Հայրիկյանը: «Այսօր Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել, այնուհետև երթով շարժվելու ենք նախագահական նստավայր՝ ցույց անելու»,- ասաց Պ. Հայրիկյանը:
Մեր այն հարցին թե որքան է տևելու հացադուկը, ԱԻՄ առաջնորը պատասխանեց. «Մինչ նախագահի հրաժարականը»: Վերջինիս խոսքով՝ ամեն օրը ժամը 17.00-ից 18.00-ը լինելու է նախագահի նստավայրի դիմաց. «Որպեսզի եթե նախագահը փորձի ինձ գտնել՝ ասելու, որ հրաժարականիս հորդորն ընդունել է, այնտեղ լինեմ: Մյուս ժամերին նախագահի ու հայ քաղաքական գործիչների համար աղոթելու եմ մեր վանքերում»,- ասաց Պարոն Հայրիկյանը:

Տաթև Առաքելյան