14-02-2014 15:23

ՙՏասը հատ նոր Տիգրան Սարգսյան գա, բոլորն էլ կատարելու են Սերժ Սարգսյանի ցանկությունները՚.Պ. Հայրիկյան

Այսօր, լարգոների հետ հանդիպման ընթացքում, «ԱԻՄ» առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայտարարեց, որ Կառավարության հրաժարականի պահանջը հարցը բարձրացնելը ծիծաղելի է: Ըստ նրա՝ այսօր Հայաստանում Սերժ Սարգսյանից բացի ուրիշ դեմք չկա,ով որևէ բան կորոշի: ՙԱյդ ի՞նչ մանկապարտեզային խաղեր են, թե Տիգրան Սարգսյանը պետք է հրաժարական տա: Տասը հատ Տիգրան Սարգսյան հրաժարական տա, և տասը հատ նոր Տիգրան Սարգսյան գա, բոլորն էլ կատարելու են Սերժ Սարգսյանի ցանկությունները: Չարժի, որ լուրջ ուշադրություն դարձնեք այդ պահանջներին: Բոլոր այն ուժերը, ովքեր խոսում են Տիգրան Սարգսյանի հրաժարականի կարևորության մասին, նրանք բոլորն էլ անլուրջ մարդիկ են»,-ասաց Պարույր Հայրիկյանն ու շարունակեց. ՙՀրաժարականի հարցը բարձրացնելու համար կան սահմանադրորեն նախատեսված որոշակի ընթացակարգեր: Ինձ թվում է՝ այդ պահանջն առայժմ միայն զրույցի մակարդակով է: