Բավ է պառակտվել
22-07-2014 15:49

Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունները Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Բեգլարյանի հետ լարված է. ՛՛Ժողովուրդ՛՛

՛՛Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի փոխհարաբերությունները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ շատ լարված են: ՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ նրանք միմյանց տեսնելիս անգամ չեն բարևում: Սակայն, Ռ. Հայրապետյանը ՛՛Ժողովուրդի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը որևէ խնդիր չունի Հ. Աբրահամյանի հետ. ՛՛Ես ձեզ ասեմ, նախ՝ Հովիկ Աբրահամյանն իմ կուսակցական գործընկերն է, իմ կուսակցության նախագահի տեղակալն է: Իմ երկրի վարչապետն է ու իշխող կուսակցության ներկայացուցիչն է, որի անդամ եմ ես՛՛:
Իսկ ինչ վերաբերում Է Գ. Բեգլարյանին. ՛՛Ես կարող եմ, որպես մարդ, լինեն մարդիկ, որոնց հետ որևէ հարաբերություն չունենամ: Այո, Բեգլարյան Գագիկի մասին է խոսքը՛՛,– ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ ինքը հեռացել է քաղաքականությունից ու չի վերադառնա: ՛՛Ես կարծում եմ, որ շատ նախարարներ էլ կան, ովքեր մի օր կհասկանան, որ իրենք երկրի համար խայտառակություն են»,- ամփոփեց իր խոսքը Ռուբեն Հայրապետյանը՛՛,–գրում է թերթը։