29-01-2014 20:03

«Հայոց արծիվները»՝ ՀՀ ոստիկանությունում

 Այսօր, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահության անդամներին՝ կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ:
Կարևորելով և պետական կառույցների, և հասարակական կազմակերպությունների դերը պատանիների դաստիարակության գործում՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ աճող սերնդին արատավոր երևույթներից զերծ պահելու և հայրենական արժեքներով դաստիարակելու խնդրին, որի լուծմամբ միայն հնարավոր կլինի ապահովել պետության զարգացումն ու ապագան, օրինահարգ քաղացու և իրապես քաղաքացիական հասարակության ձևավորումը:
Շնորհակալություն հայտնելով ոստիկանության հետ արդյունավետ համագործակցության համար՝ Խաչիկ Ասրյանը՝ «Հայոց արծիվների» 4-րդ և Ազգային բանակի 22-րդ տարեդարձի առթիվ, ինչպես և հայոց պետականության կայացման և հզորացման գործում մեծագույն ներդրում ունենալու համար Վլադիմիր Գասպարյանին պարգևատրեց «Հայոց արծիվ» ոսկե հուշամեդալով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք ծրագրեր և կոնկրետ ուղղություններով համատեղ աշխատանքն ընդլայնելու որոշում կայացվեց: