14-08-2014 14:30

Ադրբեջանը պետք է հասկանա, որ հայերն իրենց հողերը չեն պատրաստվում հանձնել

Ադրբեջանցիները պետք է հասկանան, որ հայերն իրենց հողերը չեն պատրաստվում որեւէ մեկին հանձնել, դա նրանց հողն է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը:

Եվսեեւը բարձր է գնահատել հայ Զինված ուժերի մարտունակությունը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերջին սրացման ժամանակ: «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ լավ է աշխատել նաեւ հայ Զինուժի հետախուզությունը եւ կապը: Ժամկետային ծառայության զինծառայողները անհայտ վայրում վերապատրաստված ադրբեջանական զինծառայողների դեմ հերոսաբար մարտնչեցին: Ողջ հանրապետությունը արձագանքեց այդ սպառնալիքին. այնքան բարձր էր այդ մարդանց բարոյական ոգին, որն նրանք կարողացան դիմարդել ադրբեջանական կողմի աննախադեպ սադրանքներին», - նշեց Վլադիմիր Եվսեեւը:

Եվսեևը նաև հավելեց, որ ԼՂՀ պաշտպանության բանակի գործողությունները կատարելապես գրագետ էին: