08-09-2014 13:57

Հայաստանը կարծում է թե պատերազմն ավարտվել է. ադրբեջանցի փորձագետ

Թշնամական հռետորությունն այժմ առավել բնորոշ է Ադրբեջանին, քան Հայաստանին: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հայտարարել է (IWPR) Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի ադրբեջանական մասնաճյուղի տնօրեն Շահին Ռզաեւը, ով Թբիլիսիից տեսակամուրջով միացել էր քննարկմանը:

Ըստ նրա՝ սա ունի իր բացատրությունը. «Հայաստանը կարծում է, որ պատերազմն ավարտվել է, 1994թ. համաձայնություն է ստորագրվել, եւ այժմ եկեք բարեկամաբար ապրենք եւ զարգացնենք բարիդրացիական հարաբերություններ: Իսկ Ադրբեջանում կարծում են, որ քանի դեռ տարածքները ազատագրված չէն, պատերազմը դեռ չի ավարտվել: Երբ այդ ուղղությամբ գոնե ինչ-որ քայլ կատարվի, հավանաբար, թշնամական հռետորությունը կթուլանա», - նշել է Շահին Ռզաեւը: Նրա խոսքով՝ մյուս կողմից, Ադրբեջանում վերջին ժամանակներս այդ հռետորությունը էլ ավելի է ուժեղացել: