Բավ է պառակտվել
03-07-2014 10:18

Հայաստանը նոր սահմանակից հարևան ունի. ՛՛Առավոտ՛՛

«Առավոտ» թերթը գրում է. «Հունիսի 27-ին Մոլդովան, Ուկրաինան եւ Վրաստանը ստորագրեցին ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրերը։

Մոլդովան, Ուկրաինան եւ Վրաստանը միացան 500 մլն բնակչությամբ ԵՄ շուկային։ Ապագայում ԵՄ ներկրման սակագները կիջեցվեն, ԵՄ շուկան կբացվի ուկրաինական արտադրության համար 7 տարում, իսկ Ուկրաինան եվրոպական ապրանքների համար՝ 10 տարում։

Հունիսի 27-ից Հայաստանն ունի այլեւս այլ սահմանակից հարեւան։ Հայաստան-Վրաստան հարաբերությունների իսկապես ռազմավարական բնույթը հունիսի 27-ից հետո պետք է գիտակցի թե մեր հասարակությունը, թե իշխանությունը։ Հայաստան-Վրաստան սահմանն արդեն հայկական եւ եվրոպական սահման է, եւ այդ սահմանը ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ, որպեսզի դառնա ռուս-վրացական սահման՝ դրանից բխող բոլոր անկանխատեսելի հետեւանքներով։ Հայաստանի եւ իր եվրոպական հարեւանի հարաբերություններում որեւէ խոչընդոտ չպետք է թույլ տալ»։