Բավ է պառակտվել
12-05-2014 14:57

Դոնեցկի հանրաքվեի վերաբերյալ Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի. քաղաքագետ

Աջակցու՞մ եք Դոնեցկի ժողովրդական Հանրապետության ինքնորոշման մասին ակտը, ահա այս հարցին, մայիսի 11-ին պետք է պատասխանեին Դոնեցկի և Լուգանսկի շրջանների բնակիչները:
Հանրաքվեում հանրապետության ինքնավարության օգտին քվեարկել է ընտրողների 89. 7 տոկոսը: Իսկ թե այս շրջանը տվյալ հանրաքվեի արդյունքներից ինչ օգուտ կքաղի դեռևս վաղ է մեկնաբանելը: Քաղաքագետ Արամ Մանուկյանը կարծում է, որ այդուհանդերձ, միջազգային հանրությունն այս հանրաքվեի արդյունքները չի ճանաչի: Իսկ Կիևի իշխանությունները բավարար ռեսուրս չունեցան խոչընդոտելու համար այս գործընթացին: Ըստ բանախոսի այս տարածքի անկախացումը այնքան էլ ձեռնտու չէ Մոսկվայի համար:
Քաղաքագետը փասոտւմ է, որ Դոնեցկի ներկայացուցիչները պատրաստ են երկխոսության, ցանկալի է միջնորդի առկայությամբ, իսկ այդ միջնորդը Ռուսաստանը կլինի: Ըստ Մանուկյանի Կիևը պետք է համաձայնվի դաշնայնացման, հակառակ դեպքում այս շրջանները կբոյկոտեն: Իսկ ինչ վերաբերում է լեռնային ղարաբաղի հակամարտությանը և արդյոք Ղրիմի և Դոնեցկի իրադարձությունները կարո՞ղ են ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման հարցում, մասնագետը հավելեց, որ այս գործընթացներն էապես տարբերվում են միմյանցից:
Քաղաքագետը համոզված է, որ երկրները չեն շտապելու Դոնեցկի հանրաքվեի արդյունքները ճանաչել, իսկ Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի:
Այս հարցը կկարգավորվի միայն երկխոսության միջոցով, հակառակ դեպքում Ուկրաինային մասնատում է սպասվում: